Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դուք էլ պաշտոն կունենաք

Դուք էլ պաշտոն կունենաք
27.03.2018 | 00:54

Ապրիլին սպասվող վերադասավորումներին ուշի ուշով հետևում են ոչ միայն իշխանական ուժերը, այլև իշխանությունից «փայ պոկելու» ախորժակ ունեցող ընդդիմադիրները: «Ծառուկյան» խմբակցությունում այս օրերին ոմանք խիստ շահագրգիռ են իշխանության հետ կոալիցիա կազմելու հեռանկարով:

Բաղրամյան 26-ում ԲՀԿ-ի «իշխանականացման» հավանականությունը դիտարկվել է, սակայն անմիջապես հետ են կանգնել այդ մտքից, քանի որ, նախ և առաջ, խորհրդարանի վերաձևավորման խնդիր է առաջանում, ինչն այս պահին հարկավոր չէ ՀՀԿ-ին: Որպեսզի և՛ «գառները ողջ լինեն», և՛ «գայլերը կուշտ», իմա՝ և՛ ծառուկյանականներին գոհացնեն, և՛ խորհրդարանում ՀՀԿ-ն ունենա բավարար քանակի ընդդիմություն, այլ տարբերակ են մտածել:


Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ին տրվելու են որոշ պաշտոններ, անգամ մարզպետի մասին կա խոսակցություն: Սա էլ կլինի այդ քաղաքական ուժի «խելոք» մնալու գինը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ